հինգշաբթի, մայիս 2
2 / 5 / 2024
Նարեկ Մկրտչյանն ու Վատիկանի դեսպանատան առաքելական նվիրակը կարևորել են համագործակցությունը սոցիալական պաշտպանության ոլորտում

Նարեկ Մկրտչյանն ու Վատիկանի դեսպանատան առաքելական նվիրակը կարևորել են համագործակցությունը սոցիալական պաշտպանության ոլորտում

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր հանդիպում է ունեցել Վատիկանի դեսպանատան առաքելական նվիրակ Ջոզե Ա․ Բետտենկուրի հետ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են նախարարի՝ Իտալիա կատարած այցի շրջանակում՝ Սուրբ Աթոռում հայ կաթողիկե եկեղեցու, Անարատ Հղության հայ քույրերի միաբանության, ինչպես նաև մի շարք հաստատությունների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպումների արդյունքները, ձեռք բերված պայմանավորվածությունները և այդ ուղղությամբ անելիքները։

Երկուստեք կարևորվել է սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցությունը՝ համատեղ առաջնահերթությունների սահմանմամբ, ծրագրերի իրականացմամբ և տարբեր բնագավառներում սփյուռքում գործող կառույցների հետ ջանքերի մեկտեղմամբ։

Մասնավորապես՝ առանձնացվել է համագործակցությունը՝ խոցելի խմբերին մատուցվող ծառայությունների որակի բարձրացման, աշխատանքային միգրանտների իրավունքների պաշտպանության ուղղությամբ։ Այս համատեքստում քննարկվել է նաև նախարարության և Հայկական Կարիտաս բարեգործական հասարակական կազմակերպության միջև կնքված փոխըմբռնման հուշագրի շրջանակում իրականացված գործողությունները, որոնց նպատակն է նպաստել աշխատանքային միգրանտների շահերի պաշտպանությանը, դրանց ամրապնդմանը տեղական, ազգային և միջազգային մակարդակներում:

 

  • Կիսվել: