շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
Նար-Դոսի փողոցում BMW-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է

Նար-Դոսի փողոցում BMW-ով «դրիֆթ» կատարած վարորդը ձերբակալվել է

Հունվարի 24-ին Երևանի պարեկները տեղեկություն են ստացել, որ նախորդ օրը մայրաքաղաքի Նար-Դոսի և Քաջազնունու փողոցների խաչմերուկում BMW-ի վարորդը, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ և խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները, կատարել է, այսպես կոչված՝ դրիֆթ։

Իրավապահները ճշտվել են վարորդի ինքնությունը։

Նույն օրը, ժամը 12-ին, 29-ամյա երիտասարդը Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, խուլիգանություն կատարելու կասկածանքով ձերբակալվել և,BMW-ով հանդերձ, տեղափոխվել է

Համայնքային ոստիկանության Մարաշի բաժին, ապա ներկայացվել նախաքննական մարմին։

  • Կիսվել: