կիրակի, օգոստոս 30
30 / 8 / 2026
Նախորդ երեք տարիներին ՔՊ-ի եկամուտը կազմել է 932 մլն 431 հազար դրամ. Սոնա Ղազարյան

Նախորդ երեք տարիներին ՔՊ-ի եկամուտը կազմել է 932 մլն 431 հազար դրամ. Սոնա Ղազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եկամուտը 2019, 2020 եւ 2021 թվականներին կազմել է 932 մլն 430 հազար 924 դրամ, որից ծախսվել է 918 մլն դրամը։ Այս մասին այսօր կուսակցության 6–րդ համագումարի ժամանակ ասաց կուսակցության վերահսկող հանձնաժողովի նախագահ Սոնա Ղազարյանը՝ ներկայացնելով նախորդ երեք տարիների ֆինանսական հաշվետվությունը:

Նա, մասնավորապես, նշեց. «2019 թվականին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եկամուտը կազմել է 91 մլն 744 հազար դրամ, ծախսը կազմել է 78 մլն դրամ։ 2020 թվականին կուսակցության եկամուտը կազմել է 217 մլն 915 հազար դրամ, ծախսվել է 135 մլն 886 հազար դրամը։ 2021–ին կուսակցության եկամուտը կազմել է 624 մլն 429 հազար 265 դրամ, իսկ ծախսը՝ 705 մլն 699 հազար դրամ։ Տեղեկացնեմ, որ 2020–ին եւ 2021–ին կուսակցությունը ձեռք է բերել գույք՛՛։

Ղազարյանը նաեւ հավելեց, որ Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության եկամուտը ձեւավորվել է կուսակցականների կողմից վճարվող անդամավճարների, նվիրատվությունների եւ պետական ֆինանսավորման շնորհիվ։

ՔՊ–ի ծախսային ուղղությունները, ըստ Սոնա Ղազարյանի, եղել են գրասենյակի վարձակալությունը, դրանց պահպանման ծախսերը, աշխատավարձերը, հարկերը եւ 2021 թվականին կուսակցության կողմից հիմնադրված «Civic» լրատվականը։

  • Կիսվել: