կիրակի, մայիս 11
11 / 5 / 2025
Նախարարը Wizz Air Group-ի ներկայացուցիչների հետ քննարկել է նոր երթուղիների մշակման հարցեր

Նախարարը Wizz Air Group-ի ներկայացուցիչների հետ քննարկել է նոր երթուղիների մշակման հարցեր

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հոկտեմբերի 10-ին ընդունել է Wizz Air Group ընկերության ներկայացուցիչներին։ Հանդիպմանը ներկա է եղել նաև նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը։

Վերջին երկու տարիների ընթացքում ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի և Wizz Air Group ընկերության ակտիվ համագործակցության արդյունքում հաջողությամբ իրականացվել է Գերմանիայում, Իտալիայում և Արաբական Միացյալ Էմիրություններում Հայաստանի առաջմղման մարքեթինգային արշավը։

Բացի այդ, Wizz Air-ի հետ համագործակցությամբ կազմակերպվել են ճանաչողական այցեր, և Հայաստանը հյուրընկալել է միջազգային ԶԼՄ ներկայացուցիչների և բլոգերների։

Հանդիպման ընթացքում քննարկվել են ընկերության զարգացման ծրագրերը, նոր երթուղիների մշակման և Հայաստանում չվերթների ավելացման հնարավորությունները։ Անդրադարձ է կատարվել նաև ՀՀ ԷՆ զբոսաշրջության կոմիտեի հետ համագործակցության ընդլայնման հեռանկարներին։

  • Կիսվել: