երկուշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2024
Նախարարության հրատարակած նոր գրքերի կայքերը թուրքական կողմը կոտրել է

Նախարարության հրատարակած նոր գրքերի կայքերը թուրքական կողմը կոտրել է

Տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը իր Ֆեյսբուքյան էջում գրել էր․
«Քանզի վասնզի ինձ  գրում են, ասեմ։ Մի շարք դասագրքերի վրայի QR կոդերը տանում են դբա սենց ( էս պահին արդեն անջատել են թուրքական դրոշը, կայքը պարզապես անջատված է)։ Հրատարակչությունը, որը տվյալ գրքերն ա տպել ու տեղադրել քյուառները, ժամանակավոր կորցրել էր կայքը, որը կոտրել էին թուրքական հաքերները։

 
Բայց, վերջին երկու շաբաթում արդեն երկրորդ անախորժությունն ա QRների հետ, գալիս ենք պարզ եզրակացության. թվային խաղալիքներ ստեղծելուց հարկավոր է տաս անգամ չափել, հետո նոր տպել»:
 

  • Կիսվել: