ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Նա միջազգային ասպարեզում բազմիցս հնչեցրել է ՀՀ հիմնը. Արայիկ Հարությունյանը՝ Մելինե Դալուզյանի մասին

Նա միջազգային ասպարեզում բազմիցս հնչեցրել է ՀՀ հիմնը. Արայիկ Հարությունյանը՝ Մելինե Դալուզյանի մասին

«Մենք գումար ենք հատկացրել մեր չեմպիոնի կյանքի լուսաբանման համար։ Այս գումարը հատկացվել է մինչև իմ՝ նախարար դառնալը, բայց իմ՝ նախարար դառնալուց հետո ամենակարևոր սկզբունքն է եղել ցենզուրա չսահմանել մշակույթի ոլորտում»,-այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը՝ անդրադառնալով Մելինե Դալուզյանին նվիրված «Մել» ֆիլմին:

Դիմելով լրագրողներին՝ նա ասաց. «Դուք խոսում եք մի մարդու մասին, որը տարիներ շարունակ ամենաբարձր մակարդակով Հայաստանը ներկայացրել է միջազգային ասպարեզում, Հայաստանի հիմնը բազմիցս հնչեցրել է»։

 

Հիշեցնենք, որ ՀՀ կառավարությունը ծանրորդ Մելինե Դալուզյանի մասին վավերագրական «Մել» ֆիլմի նկարահանման համար հատկացրել է 20 միլիոն դրամ:

  • Կիսվել: