երեքշաբթի, հունիս 3
3 / 6 / 2025
Մյուռոնօրհնության կաթսան 130 տարեկան է

Մյուռոնօրհնության կաթսան 130 տարեկան է

Սեպտեմբերի 28-ին և 29-ին նախատեսվում են Սրբալույս Մյուռոնի օրհնության և Մայր Տաճարի վերաօծման արարողությունները։ Սուրբ Հովհաննես Մկրտիչ և սուրբ Վարդան մատուռ-մկրտարանում պահվում է Մյուռոնի օրհնության 130 տարեկան կաթսան։ Այս մասին տեղեկանում ենք «Շողակաթ» հեռուսատաընկերության պատրաստած տեսանյութից:

Այն ձուլվել է 19-րդ դարի վերջին, մոսկովյան հայտնի արհեստանոցներից մեկում: Նոր Նախիջևանցի վաճառական Գասպար Հարությունյան-Կարապետօղլյանն է կաթսան նվիրել Մայր Աթոռին։ Կաթսայում առաջին մյուռոնը եփվել է Մկրտիչ Ա Խրիմյան կաթողիկոսի օրհնությամբ:

  • Կիսվել: