հինգշաբթի, հուլիս 9
9 / 7 / 2026
Մյասնիկյան պողոտայում «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին․ կան տուժածներ

Մյասնիկյան պողոտայում «Mercedes-Benz»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին․ կան տուժածներ

Դեկտեմբերի 10-ին, ժամը 00:39-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում՝ կենդանաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել արգելապատնեշին։ 

Վարորդը և ուղևորը հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և իրականացրել ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: 

  • Կիսվել: