հինգշաբթի, հուլիս 3
3 / 7 / 2025
Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Honda-ն. կան վիրավորներ

Խոշոր ավտովթար՝ Երևանում. բախվել են Mercedes-ն ու Honda-ն. կան վիրավորներ

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 22։49-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մյասնիկյան պողոտայում գտնվող ռեստորաններից մեկի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կա տուժած։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ բախվել են Honda (վարորդ՝ Ա․ Գ․) և Mercedes-Benz (վարորդ՝ Ա․ Մ․) մակնիշների ավտոմեքենաները․ Honda մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։ Փրկարարները հոսանքազրկել են Mercedes-Benz մակնիշի ավտոմեքենան:

  • Կիսվել: