հինգշաբթի, ապրիլ 25
25 / 4 / 2024
Մուտքը՝ միայն դիմակներով. Երկաթուղում խստացվել է դիմակ կրելու պահանջը

Մուտքը՝ միայն դիմակներով. Երկաթուղում խստացվել է դիմակ կրելու պահանջը

Ուղևորների առողջության անվտանգությունն ապահովելու և կորոնավիրուսային վարակի տարածումը կանխելու համար խստացվում են երկաթուղային կայաններում, միջազգային գնացքներում և քաղաքամերձ էլեկտրագնացքներում գործող սահմանափակումները:

«Հարավկովկասյան երկաթուղին ձեռնարկում է կորոնավիրուսի տարածումը կանխարգելմանն ուղղված անհրաժեշտ բոլոր միջոցները: Երկաթուղային կայարանների տարածքի և գնացքների վագոնների մուտքը թույլատրվում է միայն պաշտպանիչ դիմակներ կրող ուղևորներին», տեղեկացնում է Հարավկովկասյան երկաթուղին:

Ընկերությունը իր աշխատակիցներին հորդորել է պատվաստվել Covid-19-ի դեմ: Հայտնում են, որ քաղաքացիների հետ աշխատող գրեթե ամբողջ անձնակազմն արդեն պատվաստվել է:

  • Կիսվել: