հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Մուշում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Մուշում 4.7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Ներկայիս Թուրքիայի Մուշ նահանգի Քորքութ շրջանում 4․7 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ  է գրանցվել։

 

Թուրքիայի աղետների և արտակարգ իրավիճակների կառավարման վարչության (AFAD) տեղեկացմամբ` երկրաշարժը գրանցվել է սեպտեմբերի 16-ին` տեղական ժամանակով ժամը 17։48-ին։ Այս մասին գրել է Ermenihaber.am-ը։

 

Ստորգետնյա ցնցումները գրանցվել են ընդերքի 16․24 կմ խորության վրա։ Երկրաշարժը զգացվել է նաև Մուշին հարակից շրջաններում և Բիթլիսուում։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ մարդկային և նյութական կորուստներ չկան։ Երկրաշարժի հետևանքով բնակչության շրջանում խուճապ է առաջացել:

  • Կիսվել: