երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մուշի քրեական հետախույզները հայտնաբերել են ապօրինի թմրանյութ (տեսանյութ)

Մուշի քրեական հետախույզները հայտնաբերել են ապօրինի թմրանյութ (տեսանյութ)

Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի քրեական հետախույզները օպերատիվ տեղեկություն էին ստացել, որն իրացրել են հուլիսի 4-ին՝ ժամը 23:00-ին:

«Շիրակ» ֆուտբոլային մարզադաշտի մոտից բերման են ենթարկել 40-ամյա մի տղամարդու, որի ձեռքին պոլիէթիլենային տոպրակ կար: Կասկածանքն ապօրինի թմրամիջոց պահելը, պատրաստելն ու օգտագործելն էր:

Խուզարկությամբ տոպրակում հայտնաբերվել է 154 գրամ բուսական զանգված: Տղամարդը հայտնել է, որ հայտնաբերվածը մարիխուանա է՝ իր օգտագործման համար: Նշանակվել է դատաքիմիական փորձաքննություն: Հանգամանքները պարզվում են:

  • Կիսվել: