չորեքշաբթի, մայիս 15
15 / 5 / 2024
«Մուրացան» բժշկական կենտրոնում 3-ամյա երեխա է մահացել

«Մուրացան» բժշկական կենտրոնում 3-ամյա երեխա է մահացել

Դեկտեմբերի 22-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ «Մուրացան» ԲԿ-ի մանկական բաժանմունքում մահացել է նույն օրը նշված կենտրոն տեղափոխված 3-ամյա երեխա։ Այս մասին հայտնում են shamshyan.com-ը: 

Ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ Մարի Ն-ն էր։ 

Դեպքի փաստով Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ 

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ երեխան «Մուրացան» մանկական հիվանդանոց է ընդունվել նույն օրը «դեկոմպենսացված սեպտիկ շոկ» ախտորոշմամբ և մահացել է վերակենդանացման բաժանմունքում: 

  • Կիսվել: