երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մտադրություն կա երկարաձգելու ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը

Մտադրություն կա երկարաձգելու ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը

«Մտադրություն կա երկարաձգելու ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելությունը»: Այս մասին այսօր` հոկտեմբերի 12-ին, «Խաղաղության խաչմերուկ, միավորելով անվտանգությունն ու ժողովրդավարությունը» համաժողովի շրջանակներում ասաց ԵՄ առաքելության ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար Մարեկ Կուբերսկին` նշելով, որ որոշման կայացման դեպքում ԵՄ առաքելությունը ևս երկու տարի կմնա Հայաստանում: 

«Ես չէի ակնկալի մանդատի էական փոփոխություն, եթե լինի երկարաձգում, ապա մանդատը հավանաբար քիչ թե շատ, նույնը կլինի: Անդամ պետությունները նույն կերպ են պատկերացնում` մենք պետք է պահպանենք անկողմնակալությունը, և փափուկ անվտանգության միջոցով շարունակենք աշխատել: Գյուղերում, սահմանամերձ շրջաններում մարդիկ ասում են մեզ, որ ավելի լավ ու ապահով են զգում իրենց, որ միջադեպերը սահմանին մեր գալուց ի վեր պակասել են: Դա շատ քաջալերող է մեզ համար, որպեսզի շարունակենք մեր աշխատանքն այստեղ»,-նշեց նա:

  • Կիսվել: