Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր ավտոճանապարհի շուրջ 4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են. Փաշինյան
Տ-3-14, /Մ-5/-Մրգաշատ-Ալաշկերտ-գ․Արմավիր (Տ-3-16) ավտոճանապարհի շուրջ 4 կմ հատվածի հիմնանորոգման աշխատանքներն ավարտական փուլում են: Ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է ավելի քան 911 մլն դրամ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛2024-2025 թթ.-ին Արմավիրի մարզում հիմնանորոգվել է 93 կմ ճանապարհ՛՛,-նշել է նա:


