Մոտ 4000 բեռնատար սպասում է Վերին Լարսի անցակետով անցնելուն
Մոտ 4000 բեռնատար է սպասում Վերին Լարսի անցակետով անցնելուն: Այս մասին հայտնում է Հյուսիսային Օսիայի ճանապարհային երթևեկության կազմակերպման կենտրոնը:
Նշվում է, որ ներկայումս վրաց-ռուսական սահման տանող ճանապարհին թույլատրվում է մարդատար ավտոմեքենաների երթեւեկությունը:
Ընդհանուր առմամբ, ըստ վերջին տվյալների, հերթում կա 3 926 բեռնատար: