երկուշաբթի, հունիս 17
17 / 6 / 2024
Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել Գոհար Վարդանյանին. ներկա է եղել ՀՀ ԱԱԾ պետի ԺՊ-ն

Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել Գոհար Վարդանյանին. ներկա է եղել ՀՀ ԱԱԾ պետի ԺՊ-ն

Այսօր Մոսկվայում վերջին հրաժեշտն են տվել լեգենդար հայ հետախույզ Գոհար Վարդանյանին, տեղեկացնում են ԱԱԾ մամուլի կենտրոնից:

Հայ հետախույզին հուղարկավորել են Տրոեկուրովյան գերեզմանատանը: Գոհար Վարդանյանի վերջին հրաժեշտի արարողությանը մասնակցելու համար Մոսկվա է մեկնել նաև ՀՀ ԱԱԾ տնօրենի պարտականությունների ժամանակավոր կատարող, գնդապետ Էդուարդ Մարտիրոսյանը:

Գոհար Վարդանյանը կյանքից հեռացել է նոյեմբերի 25-ին, 93 տարեկանում:

  • Կիսվել: