երկուշաբթի, մայիս 6
6 / 5 / 2024
Մոսկվայում ադրբեջանցու կողմից յոթ տարի առաջ սպանված հայի ընտանիքը բաց նամակով դիմել է ՌԴ ԱԳՆ-ին

Մոսկվայում ադրբեջանցու կողմից յոթ տարի առաջ սպանված հայի ընտանիքը բաց նամակով դիմել է ՌԴ ԱԳՆ-ին

ՌԴ մայրաքաղաքում 2013-ին սպանված Լևոն Գրիգորյանի ընտանիքը բաց նամակով դիմել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությանը և գլխավոր դատախազությանը՝ պահանջելով հետաքննել և քրեական պատասխանատվության ենթարկել արցախցի երիտասարդին սպանած ադրբեջանցի Ջաֆարով Ս․ Մ․-ին, որը գտնվում է Ադրբեջանում, տեղեկացնում է  Infoteka 24-ը։

Ինչպես նշվում է՝ Լևոն Գրիգորյանը «Չիկագո» ակումբում երեք արբած ադրբեջանցիներից պաշտպանել է երկու անչափահաս աղջիկների, որոնց նկատմամբ տղամարդիկ բացահայտ ոտնձգություններ են կատարել։ Գրիգորյանը նրանց նկատողություն է արել, այնուհետև սկսվել է ծեծկռտուքը։


Ծեծկռտուքի ժամանակ ադրբեջանցիներից մեկը՝ Ջաֆարով Ս․ Մ-ն, մոտեցել է Լևոն Գրիգորյանին և դանակով թիկունքից հարվածել նրան: Հարվածի հետևանքով Գրիգորյանը մահացել է։
 
Ադրբեջանի իշխանությունները, ստանալով Արցախի բնակչի սպանության փաստով հարուցված քրեական գործը, չնայած ՌԴ Գլխավոր դատախազության բազմաթիվ հարցումներին և պահանջներին, դադարեցրել են քրեական հետապնդումն ու քրեական գործը Ջաֆարովի նկատմամբ:

Աղբյուրը նշում է. «Հանցագործներին թաքցնելու և ապաստան տալու պրակտիկան սովորական է Բաքվի համար։ Բավական է հիշել Հունգարիայում քնած հայ սպա Գուրգեն Մարգարյանի գլուխը կացնահարած Ռամիլ Սաֆարովի հերոսացումը։ Երբ Բուդապեշտի դատարանը Սաֆարովին արտահանձնեց Ադրբեջանին, նա անմիջապես արդարացվեց և հերոս հռչակվեց»:

Այս նյութը հասանելի է նաևРусский
  • Կիսվել: