Մոսկվայի մարզում 12-ամյա աղջիկն ընկել է 25-րդ հարկից և ողջ է մնացել
Մոսկվայի մարզի Լյուբերցի քաղաքում 12-ամյա աղջիկը հրաշքով ողջ է մնացել բազմաբնակարան շենքի 25-րդ հարկից ընկնելուց հետո, հաղորդում է 360.ru-ն՝ հղում անելով աղբյուրին։
Դեպքը տեղի է ունեցել Գագարինի պողոտայի 24-րդ շենքում։ Երեխան վնասվածք է ստացել 25-րդ հարկի բնակարանի պատուհանից ընկնելուց հետո։ Դպրոցական աղջիկը տեղափոխվել է Ռոշալի անվան կենտրոն։
Մոսկվայի մարզի շտապօգնության ծառայությունը հայտնել է, որ երեխայի վիճակը կայուն է։ Մինչ շտապօգնության ժամանումը, անցորդները տուժածին ծածկել են վերմակներով, հաղորդում է «Мои Люберцы» թելեգրամյան ալիքը։
Ըստ նախնական տեղեկությունների՝ աղջիկն ընկել է ձյունակույտի մեջ և ընկել կոնքի վրա, ինչն, ըստ բժիշկների, մեղմացրել է հարվածը։ Տուժածի մոտ ախտորոշվել է ուղեղի ցնցում, կապտուկ և պուչուկի հնարավոր կոտրվածք, ինչպես նաև ընդհանուր հիպոթերմիա։


