կիրակի, փետրվար 9
9 / 2 / 2025
Մոլդովայում արգելքի տակ կարող է հայտնվել «Flyone Armenia»-ն

Մոլդովայում արգելքի տակ կարող է հայտնվել «Flyone Armenia»-ն

Մոլդովայի իշխանությունները ցանկանում են արգելել մի քանի երկրների, այդ թվում՝ Հայաստանի և Ռուսաստանի ավիաընկերությունների աշխատանքը։ Համապատասխան նախագիծն առաջարկել է քննարկման դնել ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարությունը։
Նման որոշման նպատակն է ազգային օրենսդրությունը համապատասխանեցնել Եվրոպական միության նորմերին։
 
Ցանկում ներառվել են ավելի քան 20 երկրների ավիաընկերություններ, այդ թվում` Ռուսաստանի, Հայաստանի, Աֆղանստանի, Ղրղզստանի, Տանզանիայի, Կոնգոյի, Իրանի, Լիբիայի և Սուդանի։
Արգելքի տակ կարող է հայտնվել «Flyone Armenia» ավիափոխադրողը:
Օրենքի նախագիծը նախատեսվում է քննարկել մինչև հունվարի 9-ը:

  • Կիսվել: