երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
Մոհամմադ Ջավադ Զարիֆը տոների առթիվ այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի

Մոհամմադ Ջավադ Զարիֆը տոների առթիվ այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի

Մոհամմադ Ջավադ Զարիֆը տոների առթիվ այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի, գրում է parstoday.ir-ը:

ԻԻՀ Նախկին արտգործնախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը, ով ներկայում նախագահ Մասուդ Փեզեշքյանի՝ ռազմավարական հարցերով խորհրդականն է, այցելել է Թեհրանի Սուրբ Սարգիս եկեղեցի ու հանդիպել իրանահայ համայնքի ներկայացուցիչների հետ։

Ինչպես Իրանի հայկական համայնքից տեղեկացրել են, հանդիպման ժամանակ իրանցի բարձրաստիճան գործիչը շնորհավորել է հայության Սուրբ Ծնունդն ու Ամանորը, բարեմաղթանքներ հղել՝ կարևորելով երկու երկրների ու ժողովուրդների բարեկամությունը։

 

  • Կիսվել: