շաբաթ, ապրիլ 19
19 / 4 / 2025
ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց

ՄԿՈՒ հաստատության ղեկավարման իրավունքի համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը հրաման է ստորագրել նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերն ընդունելու մասին: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից:

 

Համաձայն հրամանի` նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի (հավաստագրի) համար հավակնորդների փաստաթղթերը կընդունվեն առցանց` https://exams.emis.am հղմամբ` 2025 թ. հունվարի 31-ից փետրվարի 20-ը ներառյալ՝ քսանչորսժամյա ռեժիմով:

Հավաստագրման ժամանակացույցը կհաստատվի և կհրապարակվի ԿԳՄՍՆ կայքում:

  • Կիսվել: