ուրբաթ, մարտ 29
29 / 3 / 2024
Մխչյան-Երևան ճանապարհին մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել

Մխչյան-Երևան ճանապարհին մերկասառույցի պատճառով ավտովթարներ են տեղի ունեցել

Արդեն մի քանի ժամ է, արտակարգ իրավիճակ է ստեղծվել Մխչյան-Երևան ավտոճանապարհի՝ մոտ 20 կմ-անոց հատվածում։ Այս մասին հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ճանապարհը սպասարկող ճանշինականների անգործության հետևանքով ավտովթարներ են տեղի ունեցել։ 

Բարեբախտաբար, տուժածներ չկան։ 

Տեղում միայն աշխատում են օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Կարապետ Հարությունյանի գլխավորությամբ։ 

Վթարների հիմնական պատճառը ճանապարհը սպասարկող ճանշինի ոչ սրտացավ մոտեցումն է, քանի որ մերկասառույցով ճանապարհը չի մշակվել աղ ու ավազով։ 

  • Կիսվել: