երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Միրզոյանը Օմանի ԱԳ նախարարից նվեր է ստացել Բահլա ամրոցի տեսքով արծաթե ափսե, արժեքը՝ 265 հազար դրամ

Միրզոյանը Օմանի ԱԳ նախարարից նվեր է ստացել Բահլա ամրոցի տեսքով արծաթե ափսե, արժեքը՝ 265 հազար դրամ

ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը Օմանի Սուլթանություն կատարած այցի ժամանակ Օմանի Սուլթանության ԱԳ նախարար Բադր բին Համադ բին Համուդից նվեր է ստացել Բահլա ամրոցի տեսքով արծաթե ափսե։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը նվերը գնահատել է 265 հազար դրամ։ Այս մասին տեղեկանում է հանձնաժողովի կաքից։

ՌԴ նախագահի արարողակարգի ղկավար Վլադիսլավ Կիտաևը ՀՀ ԱԳՆ պետական արարողակարգի ծառայության պետ Գագիկ Վանոյանին Նիկոլ Փաշինյանի՝ ՌԴ այցի շրջանակներում նվեր է հանձնել։

Վանոյանը Կիտաևից նվեր է ստացել փայտե տուփ, որին իր մեջ պարունակում է՝ 3 շիշ գինի, 1 շիշ օղի, 1 շիշ կոնյակ, 4 տուփ պանրի տեսականի, 3 հատ երշիկի տեսականի, 1 հատ պաշտետ, 3 տուփ ծխեցված ձկան տեսականի, 1 ապակյա տարա կրաբի ձողիկներ, 1 ապակյա տարա կարմիր ձկնկիթ և 1 տարա սև ձկնկիթ։ Նվերը գնահատվել է 336 հազար 500 դրամ։

  • Կիսվել: