շաբաթ, ապրիլ 20
20 / 4 / 2024
Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի դիմաց Niva-ն բախվել է կայանված Mercedes-ին և կողաշրջվել

Միքայելյան վիրաբուժության ինստիտուտի դիմաց Niva-ն բախվել է կայանված Mercedes-ին և կողաշրջվել

Երեւանում, այսօր՝ նոյեմբերի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել. ժամը 09:30-ի սահմաններում Հասրաթյան փողոցում Սիրիայի բնակիչ, 78-ամյա  Ալեքսանդր Շադոյանը իր վարած ВАЗ 2121 մակնիշի ավտոմեքենայով բախվել  է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված, Գերմանիայի քաղաքացի, 31-ամյա  Էրիկ Հովհաննիսյանի կողմից կայանված Mercedes մակնիշի ավտոմեքենային:

Shamshyan.com-ի հաղորդմամբ, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար,  տուժածներ չկան, իսկ Niva-ն կողաշրջվել է:

Վթարի  փաստով  պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:

  • Կիսվել: