Միքայել Սրբազանին այսօր վիրահատել են
Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին այսօր վիրահատել են։ Այս մասին ասաց Միքայել Սրբազանի փաստաբան Արա Զոհրաբյանը։
«Վիրահատությունը հաջող է անցել, այս պահին ամեն ինչ լավ է»,–ասաց Զոհրաբյանը։
Նշենք, որ նախօրեին Միքայել Սրբազանի վիրահատությունը հետաձգվել էր՝ արյան մեջ շաքարի բարձր մակարդակի պատճառով։


