Միքայել Սրբազանի դիտարկումները չեմ համարում որպես նահանջ իր նախնական դիրքորոշումից. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյան
Ես կխնդրեի ձեզ Եկեղեցու դիրքորոշումներին ծանոթանալ Գերագույն հոգեւոր խորհրդի հայտարարություններից, իսկ Միքայել Սրբազանի հայտարարությունները դիտարկել իր հարցազրույցի կամ իր խոսույթի ամբողջական կոնտեքստում. Մասնավոր դիտարկումների վրա չկենտրոնանալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց Գերաշնորհ Տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը՝ անդրադառնալով Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի հայտարարությանը, թե եթե իշխանությունները ապաշխարհեն, ապա պարտադիր չէ, որ հեռանան:
«Կարծում եմ՝ Միքայել սրբազանը բավական ինտենսիվ շփվում է լրատվամիջոցների հետ, եւ ինքն առիթ կունենա անդրադառնալու այդ հարցին: Բայց ես որեւէ ձեւով Միքայել Սրբազանի դիտարկումները չեմ ցանկանում մեկնաբանել, ոչ էլ դիտարկում եմ նահանջ իր նախնական դիրքորոշումից: Պարզապես պետք է իր դիտարկումները նկատի ունենալ իր դիրքորոշումների ամբողջական ներկապնակի մեջ»,- ընդգծեց նա: