երեքշաբթի, հուլիս 7
7 / 7 / 2026
Միքայել Սրբազանի առողջական վիճակը բավարար է, բայց բուժումը դեռ պետք է շարունակվի․ ԲԿ

Միքայել Սրբազանի առողջական վիճակը բավարար է, բայց բուժումը դեռ պետք է շարունակվի․ ԲԿ

ՀԱԵ Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը հետվիրահատական բուժում է անցնում, նրա առողջական վիճակն այս պահին բավարար է գնահատվում: Այս մասին տեղեկացնում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատուից:

«Սրբազանի առողջական վիճակը բավարար է, հետվիրահատական բուժում է անցնում։ Դեռ տեղեկություն չկա, թե որքան ժամանակ կմնա ԲԿ-ում, սակայն հստակ է, որ բուժումը դեռ պետք է շարունակվի», – մանրամասնեցին ԲԿ-ից։

Հիշեցնենք, որ  Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանը դատապարտվել է 2 տարվա ազատազրկման, նրա առողջական վիճակը վերջին շրջանում վատթարացել էր, պաշտպաններն ահազանգել էին, թե վիրահատական միջամտության կարիք կա։ 2025թ-ի դեկտեմբերի 26-ին Սրբազանը վիրահատվեց «Իզմիրլյան» ԲԿ-ում:

  • Կիսվել: