ՄԻՊ-ը հանդիպել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողների հետ
Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը մարտի 6-ին ընդունել է 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված զինծառայողի ծնողների։
Վերջիններս տեղեկացրել են, որ խնդիրներ ունեն վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու հետ կապված, այդ թվում` պայմանավորված օրենքով սահմանված տարիքային սահմանափակումներով:
Քննարկվել են վերարտադրողական օժանդակ տեխնոլոգիաներից օգտվելու իրավունքի առնչությամբ առկա օրենսդրական և գործնական խնդիրները։
Անահիտ Մանասյանը վերահաստատել է, որ բարձրացված հարցը գտնվում է իր անմիջական ուշադրության ներքո։
Պաշտպանը մեկ անգամ ևս նշել է, որ 2024 թվականի հունիսի 10-ին դիմել է Սահմանադրական դատարան՝ բարձրացնելով «Մարդու վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ կետերի սահմանադրականության հարցը, ինչն անմիջականորեն առնչվում է քաղաքացիների բարձրացրած խնդրի հետ: