ուրբաթ, հունիս 26
26 / 6 / 2026
ՄԻՊ-ի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Գյումրու Գ. Սարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի» աշակերտներին

ՄԻՊ-ի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Գյումրու Գ. Սարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի» աշակերտներին

Փետրվարի 12-ին Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանումը հյուրընկալել է «Գյումրու Գ. Սարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցի» աշակերտներին:

Այցի նպատակն էր ծանոթանալ Մարդու իրավունքների պաշտպանի հաստատության գործունեությանը:

ՄԻՊ աշխատակազմի Շիրակի մարզային ստորաբաժանման ղեկավար Լուսինե Նահապետյանը ներկայացրել է կառույցի պատմությունը, Պաշտպանի գործառույթները, ինչպես նաև Պաշտպանին դիմելու կարգը:

Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. դպրոցականները բարձրացրել են մի շարք հարցեր:

Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում, այդ թվում՝ մարզային ստորբաժանումներում, ուսումնական հաստատությունների սաների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումները կրում են շարունակական բնույթ:

  • Կիսվել: