ուրբաթ, հուլիս 24
24 / 7 / 2026
Մինսկի փողոցում բախվել են «Ford Transit»-ը, «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կա 3 տուժած

Մինսկի փողոցում բախվել են «Ford Transit»-ը, «Mitsubishi»-ն ու «Nissan»-ը. կա 3 տուժած

Այսօր՝ ժամը 00:30-ի սահմաններում, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Մինսկի փողոցում բախվել են Սյունիքի մարզի բնակիչ 23-ամյա Սերժիկ Կ.-ի վարած «Ford Transit», Երևանի բնակիչներ 21-ամյա Սարգիս Գ.-ի վարած «Mitsubishi» մակնիշի և Իսահակ Շ-ի վարած, ում տարիքն ու բնակության վայրը ճշտվում է, «Nissan» մակնիշի ավտոմեքենաները:  

Ըստ Shamshyan.com-ի՝ վթարի հետևանքով 3 անձ՝ մարմնական վնասվածքներով, տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:

Տուժածների ինքնությունը պարզվում է:

  • Կիսվել: