երեքշաբթի, հունիս 10
10 / 6 / 2025
«Մինչև...» ցուցահանդեսում կներկայացվեն Արցախյան պատերազմին մասնակցած զինվորների գործերը

«Մինչև...» ցուցահանդեսում կներկայացվեն Արցախյան պատերազմին մասնակցած զինվորների գործերը

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ. Ամենայն Հայոց Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանները, «Վերածնունդ» մշակութային և ինտելեկտուալ հիմնադրամը փետրվարի 10-ին Սուրբ Վարդանանց տոնին ընդառաջ կիրականացնեն «ՄԻՆՉԵՒ...» խորագրով ցուցահանդեսը:

Ինչպես հայտնեցին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանների տնօրինությունից, ցուցահանդեսին կներկայացվեն Արցախյան պատերազմի մասնակից, ինչպես նաև նահատակված զինվոր-արվեստագետների վերջին՝ մինչև մարտն ստեղծված անավարտ աշխատանքները:

Ցուցահանդեսը տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Գևորգյան հոգևոր ճեմարանում: Այն կգործի մինչև ապրիլի 10-ը:

  • Կիսվել: