երեքշաբթի, մայիս 13
13 / 5 / 2025
Մինչև 2026-ը միջին աշխատավարձը 190,000 դրամից դարձնել 300,000 դրամ. ՔՊ-ի ծրագիրը

Մինչև 2026-ը միջին աշխատավարձը 190,000 դրամից դարձնել 300,000 դրամ. ՔՊ-ի ծրագիրը

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն իր կայքում հրապարակել է իր նախընտրական ծրագիրը:

Ծրագրի տնտեսությանը վերաբերող հատվածում ներկայացված են, մասնավորապես, թվային ցուցանիշները, որոնց ՔՊ-ն ձգտելու է հասնել մինչեւ 2026 թվականը:

«Մինչև 2026 թվականը ՔՊ-ի թիրախներն են՝

• ՀՆԱ-ի տարեկան միջին աճը նվազագույնը դարձնել 7% (բարենպաստ արտաքին տնտեսական պայմաններում՝ 9%),

• մեկ շնչի հաշվով ՀՆԱ-ն 4269 ԱՄՆ դոլարից դարձնել նվազագույնը 5900 ԱՄՆ դոլար,

• ոչ պետական աշխատավարձի ֆոնդը հասցնել ՀՆԱ-ի 25%-ի՝ ներկայիս 16%-ի փոխարեն,

• գործազրկությունը իջեցնել 10%-ից ցածր,

• աղքատության մակարդակը կրկնակի նվազեցնել,

• կենսաթոշակի միջին չափը 43,500 դրամից դարձնել առնվազն 61,000 դրամ,

• նվազագույն կենսաթոշակը 26,500 դրամից դարձնել 37,000 դրամ,

• նվազագույն աշխատավարձը 68,000 դրամից դարձնել առնվազն 85,000 դրամ,

• միջին աշխատավարձը 190,000 դրամից դարձնել 300,000 դրամ,

• հաշմանդամություն ունեցող անձանց թոշակները 1-ին, 2-րդ և 3-րդ կարգերի համար 26,500 դրամից դարձնել 37,000 դրամ,

• զինծառայողի հաշմանդամության զինվորական կենսաթոշակի չափերը 1-ին խմբի համար դարձնել 55,000 դրամ, 2-րդ խմբի համար՝ 42,000 դրամ, 3-րդ խմբի համար՝ 37,000 դրամ։

 

  • Կիսվել: