Միկոյան 64-ի բնակիչները փակել են Եղվարդի խճուղին. ուղիղ
Մի խումբ քաղաքացիներ առավոտից փակել են Դավթաշենի Անաստաս Միկոյան փողոցի մի հատվածը։ Նրանք բողոքում են, որ արդեն երեք տարի է՝ բնակարանի գնման իրավունք են ձեռք բերել, սակայն կառուցապատողը սնանկ է ճանաչվել, ու մինչ օրս նրանց բնակարանների հարցը չի լուծվել։
Խոսքը հատկապես այն բնակիչների մասին է, որոնք կանխիկ վճարում են կատարել կառուցապատողին ու չեն կարողանում հիմնավորել վճարման փաստը։
Հիշեցնենք, որ 6 մասնաշենքից կազմված ու ավելի քան 1000 բնակարան ունեցող համալիրի կառուցապատող N&S Construction-ը քաղաքապետարանի կողմից շինարարության ավարտական ակտը ստանալուց հետո սնանկացել է: