շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հերթապահություն

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հերթապահություն

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Զոհրաբյանը, գործադիր տնօրենի տեղակալ Խաչատուր Մկրտչյանը, ՀՀ ՏԿԵՆ ճանապարհային ոլորտի քաղաքականության վարչության պետ Հարություն Սեդրակյանն այցելել են ՀՀ միջպետական, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ՝ հետևելով կապալառու կազմակերպությունների կողմից կատարվող ձմեռային սպասարկման աշխատանքների ընթացքին։ Տրվել են հանձնարարականներ՝ ճանապարհների սպասարկման հետ կապված:

 

Նշենք, որ հանրապետության գրեթե ամբողջ տարածքում ձյան առատ տեղումներ են, որոշ ճանապարհներին՝ բուք և ցածր տեսանելիություն։ Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհները սպասարկող ընկերություններն իրականացնում են շուրջօրյա հերթապահություն՝ կատարելով ճանապարհների մաքրման, աղ-ավազային խառնուրդով մշակման աշխատանքներ։

 

Անվտանգության նկատառումներից ելնելով՝ հորդորում ենք վարորդներին երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով, լինել առավել զգոն՝ խստագույնս պահպանելով ճանապարհային երթևեկության կանոնները:

Ճանապարհային դեպարտամենտի (010)562533 տեղեկատու հեռախոսահամարին փետրվարի 20-ին՝ ժամը 14.30-ի դրությամբ, ՀՀ քաղաքացիներից ստացվել է ճանապարհների անցանելիության վերաբերյալ շուրջ 65 հեռախոսազանգ։

  • Կիսվել: