կիրակի, ապրիլ 28
28 / 4 / 2024
Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին մաքրման շուրջօրյա աշխատանքներ են իրականացվում

Միջպետական և հանրապետական նշանակության ճանապարհներին մաքրման շուրջօրյա աշխատանքներ են իրականացվում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեսանյութ է հրապարակել, որում ներկայացվում է վերջին օրերին եղանակային դժվարին պայմաններում՝ ձյան առատ տեղումներ‚ սաստիկ բուք‚ ձնահյուս‚ ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության ավտոճանապարհներին ձմեռային ընթացիկ պահպանում իրականացնող ընկերությունների կողմից կատարվող շուրջօրյա աշխատանքը։ Տեսանյութը Մ-2 միջպետական ճանապարհից է։
 
Օդերևութաբանները կանխատեսում են հերթական ցիկլոնի ներթափանցումը հանրապետություն։ Այսօր ուշ երեկոյան ժամերից Շիրակում, Արագածոտնում և Կոտայքում, հունվարի 27-ին հանրապետության ամբողջ տարածքում սպասվում է ձյուն, Շիրակում, Արագածոտնում, Կոտայքում և Վայոց ձորում՝ ինտենսիվ։ Հանրապետության առանձին վայրերում կդիտվի քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ արագությամբ, լեռնային առանձին շրջաններում սպասվում են բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։
 
Հարգելի վարորդներ, խնդրում ենք լինել առավել ուշադիր, երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։
 
Ճանապարհների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ՝ զանգահարելով շուրջօրյա գործող 010 562533 հեռախոսահամարին։
 

  • Կիսվել: