ուրբաթ, մայիս 9
9 / 5 / 2025
Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվել Հարթավան-Երնջատափ ճանապարհին

Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվել Հարթավան-Երնջատափ ճանապարհին

Միջին նորոգման աշխատանքներ են իրականացվել Հ-4, Երևան-Եղվարդ-Արագյուղ-Հարթավան – /Մ-3/ ճանապարհի կմ33+340-կմ40+516 հատվածում։ Մոտ 7.2կմ նորոգված ճանապարհը ձգվում է Հարթավանից մինչև Երնջատափ։

Միջին նորոգման շրջանակում նշված ճանապարհահատվածում, որը տասնամյակներ շարունակ չէր նորոգվել, կատարվել են փոսային նորոգման աշխատանքներ, երթևեկելի մասի վերին շերտի ֆրեզում։ Տեղադրվել է հարթեցնող շերտ և մանրահատիկ ասֆալտբետոնե ծածկ։ Լրացվել են նաև կողնակները։ Ճանապարհը գծանշվել է, տեղադրվել են ազդանշանային սյուներ։

Միջին նորոգման աշխատանքները կատարվել են ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

Այս մասին հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից:

  • Կիսվել: