երկուշաբթի, փետրվար 10
10 / 2 / 2025
Միջազգային 15 մրցաշար՝ Երևանում. 2024թ. հագեցած տարի էր տարբեր մարզաձևերում

Միջազգային 15 մրցաշար՝ Երևանում. 2024թ. հագեցած տարի էր տարբեր մարզաձևերում

Երևանում 2024թ. անցկացվեցին մի շարք մասսայական, միջազգային և քաղաքային միջոցառումներ, որոնցից մի քանիսն առաջին անգամ էր։  15 միջազգային մրցաշարը ներառում էր 13 մարզաձև, արդյունքում՝ Հայաստան եկավ շուրջ 6500 մարզիկ՝ 16 երկրից:

Ինչպես տեղեկանում ենք  Երևանի քաղաքապետարանի տարածած հաղորդագրությունից, համայնքը կարևորել է նաև հենաշարժողական խնդիրներ ունեցող անձանց ներգրավումը մարզական կյանքին, կյանքի են կոչվել նաև տարբեր նախաձեռնություններ՝ տարեցների ու Երևանի փոքրիկ բնակիչների համար:

Ընթացիկ տարում նախաձեռնվել են մարզական մի շարք օջախների վերակառուցման ու կառուցման նախագծերի մշակման աշխատանքներ, որոնք գործնական փուլ կտեղափոխվեն հաջորդ տարվանից:

  • Կիսվել: