շաբաթ, մայիս 11
11 / 5 / 2024
Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. ՔԿ-ն մերժել է միջնորդությունը

Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը չի դադարեցվի. ՔԿ-ն մերժել է միջնորդությունը

ՀՀ քննչական կոմիտեն մերժել է ՀՀ ԱԺ նախկին պատգամավոր, «Քառյակ Մեդիայի» համահիմնադիր Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին պաշտպանի միջնորդությունը։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը։

Պաշտպանը միջնորդություն էր ներկայացրել՝ Միհրան Հակոբյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 225.1-րդ հոդվածի 1-ին մասով քրեական հետապնդումը դադարեցնելու մասին՝ վկայակոչելով Վարչական դատարանի որոշումը, համաձայն որի՝ ռազմական դրության պայմաններում հավաքների արգելքների մասին դրույթն այլևս չի գործում։
 

Պաշտպանը նշել էր. որ նշված սահմանափակումներն այսօրվա դրությամբ այլևս չեն գործում, իսկ անձի վիճակը բարելավող օրենքները և իրավական ակտերը հետադարձ ուժ ունեն, ուստի՝ այդ համատեքստում խնդրել է դադարեցնել Միհրան Հակոբյանի նկատմամբ քրեական հետապնդումը։

  • Կիսվել: