շաբաթ, ապրիլ 27
27 / 4 / 2024
Միայն կրթված մարդը կարող է պտտել իր ոլորտի զարգացման հաջողության անիվը. Արման Թաթոյան

Միայն կրթված մարդը կարող է պտտել իր ոլորտի զարգացման հաջողության անիվը. Արման Թաթոյան

Մեր երկրում կուտակված և տասնամյակներով այդպես էլ հիմնարար չլուծվող ու խորացող խնդիրների մեծագույն մասը կապված է կրթության որակի հետ: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը

Նա նաեւ նշել է. «Մինչև իրապես չարժևորենք ու իրական ջանքեր չներդնենք այս ոլորտում, մենք շարունակաբար բախվելու ենք խնդիրների, այդ թվում` անդառնալի կորուստներով:

Կրթությունն անփոխարինելի ուժ է, և միայն կրթված մարդը կարող է պտտել իր ոլորտի զարգացման հաջողության անիվը:

Ի դեպ, հունվարի 24-ը կրթության միջազգային օրն էր»։

  • Կիսվել: