երկուշաբթի, մայիս 12
12 / 5 / 2025
Մի շարք մարզերում սառը օդի շերտը քայքայվել է

Մի շարք մարզերում սառը օդի շերտը քայքայվել է

Այսօր ցերեկայն ժամերին արդեն 8 օր Շիրակում, Արագածոտնի, Կոտայքի և Վայոց ձորի նախալեռնային գոտում և Արարատյան դաշտում լճացած սառը օդի շերտը քայքայվել է, ինչի արդյունքում նշված գոտիներում օդի ջերմաստիճանը բարձրացել է 5-7 աստիճանով և դիտվել է ամպամածության էական նոսրացում: Այս մասին հայտնում է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից։

Ըստ կանխատեսումների առաջիկա օրերին սառը օդի լճացում չի կանխատեսվում:

  • Կիսվել: