ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մի շարք մարզերում ձյուն է տեղում

Մի շարք մարզերում ձյուն է տեղում

«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ փետրվարի 4-ին՝ ժամը 17։00-ի դրությամբ, Աշտարակի, Թալինի, Արթիկի, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Արարատի, Եղեգնաձորի, Սիսիանի տարածաշրջաններում ձյուն է տեղում։

Վարդենյաց լեռնանցքը կցորդով տրանսպորտային միջոցների համար դժվարանցանելի է։ Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

 

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են:

  • Կիսվել: