երեքշաբթի, ապրիլ 16
16 / 4 / 2024
Մի շարք հասցեներում գազ չի լինի

Մի շարք հասցեներում գազ չի լինի

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 18-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, դադարեցվել է Լոռու մարզի Սարչապետ գյուղի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ վթարավերականգնման աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 18-ին՝ ժամը 11:40-ից մինչև ժամը 16:00-ն, դադարեցվել է Կոտայքի մարզի Պռոշյան գյուղի գազասպառողների գազամատակարարումը:

Նաև՝ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Վանաձոր քաղաքի Թումանյան, Վարդանանց, Մյասնիկյան, փողոցներով, Տ․Մեծի պողոտայով պարփակված թաղամասի գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

Նույն օրը՝ մայիսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Սպիտակ քաղաքի Կենտրոն-2 թաղամասի գազասպառողների գազամատակարարումը:

Ըստ ընկերության հաղորդագրության՝ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 19-ին՝ ժամը 09:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Սյունիքի մարզի Սիսիան քաղաքի, Բռնակոթ, Ույծ, Շաքի բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը:

«Գազպրոմ Արմենիա»-ն նաև տեղեկացնում է, որ ձմռան նախապատրաստական, պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մայիսի 19-ին՝ ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի Արաբկիր վարչական շրջանի Թբիլիսյան խճուղու թիվ 3, 5, 7, 7/1 բազմաբնակարան շենքերի, հարակից առանձնատների և տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազասպառողների գազամատակարարումը:

 

  • Կիսվել: