ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մի շարք բուհերի դասախոսներ խստորեն դատապարտում են ոստիկանների կողմից ուսանողների նկատմամբ բռնությունները

Մի շարք բուհերի դասախոսներ խստորեն դատապարտում են ոստիկանների կողմից ուսանողների նկատմամբ բռնությունները

Հայաստանի մի շարք բուհերի դասախոսներով խստորեն դատապարտում են ոստիկանության աշխատակիցների կողմից ուսանողների նկատմամբ դրսևորվող բռնությունները։ Facebook-ի իր էջում գրել է մի շարք բուհերում դասավանդող, «Մեկ Հայաստան» կուսակցության անդամ Վահե Դավթյանը՝ ով իր գրառումը վերնագրել է «ստորագրահավաք»:

Նա, մասնավորապես, նշել է. «Մասնակցելով խաղաղ ցույցերին՝ ուսանողությունը պայքարում է հանուն բոլորիս արժանապատիվ ապագայի, հանուն կայուն ու անվտանգ Հայաստանի՝ էական նորդրում անելով Հայաստանում ազգակենտրոն քաղաքացիական մշակույթի զարգացմանը։

Պահանջում ենք զերծ մնալ ուսանողների նկատմամբ ուժի կիրառումից ու առհասարակ չսահմանափակել նրանց ազատ կամարտահայտման իրավունքը։

Հայտարարությունը բաց է միանալու համար (անհրաժեշտ է մեկնաբանություններում նշել դասախոսի անուն֊ազգանունը, գիտական աստիճանը, կոչումը, բուհը)»:

  • Կիսվել: