շաբաթ, մայիս 18
18 / 5 / 2024
Մի քանի ժամ է՝ հրշեջները գյուղացիների հետ Գայ գյուղում պայքարում են 3500 հակ անասնակերում առաջացած կրակի դեմ

Մի քանի ժամ է՝ հրշեջները գյուղացիների հետ Գայ գյուղում պայքարում են 3500 հակ անասնակերում առաջացած կրակի դեմ

Արդեն մոտ 5 ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Էջմիածնի հրշեջ-փրկարարական ջոկատից ժամանած 2 մարտական հաշվարկ գյուղացիների հետ Գայ գյուղում պայքարում են խոտի դեզում առաջացած կրակի տարածման դեմ։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին հրշեջները, գյուղացիները գյուղապետի օգնությամբ դեպքի վայր բերված տրակտորով փորձում են մարել կրակը, սակայն հնարավոր չէ, քանի որ կրակը բռնկվել է մոտ 3500 հակ անասնակերում։ Թե ինչն է եղել անասնակերում առաջացած հրդեհի պատճառը, դեռևս պարզ չէ։

Այս պահին աշխատանքները շարունակվում են, սակայն գյուղացին կրել է մի քանի միլիոն դրամի վնաս։

  • Կիսվել: