շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Մի՛ բրնձիր. քաղաքացիներն ակցիա են իրականացրել Անվտանգության խորհրդի գրասենյակի դիմաց

Մի՛ բրնձիր. քաղաքացիներն ակցիա են իրականացրել Անվտանգության խորհրդի գրասենյակի դիմաց

Մի խումբ քաղաքացիներ ակցիա են իրականացրել Անվտանգության խորհրդի գրասենյակի մոտ՝ այնտեղ բրնձի տոպրակներ տանելով, որում ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի նկարն է:

Նրանք ԱԽ քարտուղարի նկարով եւ մի բրնձիր գրությամբ տոպրակները թողել են ԱԽ գրասենյակի մոտ:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Երեւանում տեղի ունեցած համաժողովի ընթացքում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը նշել էր, որ ՀՀ-ն պետք է հարմարվողական լինի նաեւ պարենային անվտանգության առումով, որպեսզի չենթարկվի ճնշումների: Նա նշել էր, որ, օրինակ, ալյուրը կարելի է փոխարինել բրնձով, ինչը տարբեր շրջանակների մոտ քննադատության էր արժանացել:

 

  • Կիսվել: