ուրբաթ, մայիս 3
3 / 5 / 2024
Մեծագույն պատիվ էր մասնակցել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը. Ավինյան

Մեծագույն պատիվ էր մասնակցել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը. Ավինյան

Ինձ համար մեծագույն պատիվ էր մասնակցել «Մեր ժամանակների հերոսը» մրցանակաբաշխությանը, որը նպատակ ունի քաջալերել և ոգեշնչել ստեղծարար, աշխատասեր և ձեռներեց քաղաքացուն, ով պատշաճ կատարում է իր աշխատանքը, հաջողում սեփական գործում և օրինակ ծառայում բոլորիս։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:

«Մեր ժամանակների հերոսը 2023» մրցանակը հանձնեցի կաշեգործ, «Horus studio»-ի հիմնադիր Գոռ Վահրամյանին, ում ստեղծած ձեռագործ իրերն ու աքսեսուարներն արդեն իսկ լայն տարածում են գտել ողջ հանրապետությունում»,-նշել է նա:

 

  • Կիսվել: