երկուշաբթի, օգոստոս 31
31 / 8 / 2026
Մեծ Բրիտանիայի կառավարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների ազատ արձակումը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների ազատ արձակումը

«Մեծ Բրիտանիայի կառավարությունը ողջունում է Ադրբեջանի կողմից 17 հայ ռազմագերիների ազատ արձակումը։ Այս մասին հայտնում է Երևանում Մեծ Բրիտանիայի դեսպանատունը։

«Դա կարևոր մարդասիրական քայլ է։ Մենք շարունակում ենք խրախուսել երկու կողմերին բոլոր չլուծված հարցերը կարգավորել դիվանագիտական միջոցներով, ներառյալ անհայտ կորածների ճակատագրի վերաբերյալ քննարկումը և ապահովել մնացած բոլոր ռազմագերիների վերադարձը»,- ասված է հայտարարության մեջ:

 

  • Կիսվել: