Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են. Ավինյան
Մետրոյի շահագործումից ի վեր չփոխարինված օդափոխության հին համակարգերը փոխարինվել են: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
՛՛Մետրոպոլիտենում կայարաններ մաքուր օդ մատակարարելու, արտակարգ իրավիճակների դեպքում (հրդեհներ) ծուխը արտանետելու, օդի հարաբերական խոնավությունը նվազեցնելու նպատակով՝ 2023թ-ից մեկնարկեցինք օդափոխության համակարգերի փոխարինման աշխատանքները:
Դրանք արդեն մաշվել և դուրս էին եկել պիտանելիությունից: Ծրագրի շրջանակում տեղադրեցինք օդափոխության 14 նոր համակարգ. սարքերն ավելի էներգախնայող են, որի շնորհիվ կրճատվում են ծախսերը, ինչպես նաև ավելի հարմարավետ ու անվտանգ են՛՛,-նշել է նա: