շաբաթ, փետրվար 8
8 / 2 / 2025
Մետրոպոլիտենն ամեն ինչ անում է՝ ապահովելու ավելի անվտանգ և հարմարավետ միջավայր ուղևորների համար. հայտարարություն

Մետրոպոլիտենն ամեն ինչ անում է՝ ապահովելու ավելի անվտանգ և հարմարավետ միջավայր ուղևորների համար. հայտարարություն

Երևանի մետրոպոլիտենը, որը տարեկան տեղափոխում է միլիոնավոր ուղևորների, մեր քաղաքի ամենակարևոր ենթակառուցվածքներից է, հայտնում են Երևանի մետրոպոլիտենից:

«Մետրոյի անվտանգ և անխափան աշխատանքը պահանջում է կանոնավոր տեխնիկական սպասարկում ու պարբերական նորոգումներ։

Ստորգետնյա պայմաններում ամենամեծ խնդիրներից մեկը խոնավության ազդեցությունն է, որը կարող է վնասել ինչպես կառույցների էսթետիկ տեսքը, այնպես էլ դրանց տեխնիկական վիճակը։Այդ խնդիրները պահանջում են արագ արձագանք և մանրակրկիտ աշխատանքներ։

Ուղևորներին անհարմարություն չպատճառելու և մետրոյի բնականոն աշխատանքը չխաթարելու համար՝ նորոգման աշխատանքները, մասնավորապես՝ «Բարեկամություն» և «Զորավար Անդրանիկ» կայարաններում, իրականացվել են գիշերային ժամերին։

Այս աշխատանքների շրջանակում սպասասրահների որոշ հատվածներում պատերից հեռացվել են խոնավության հետքերը, կատարվել նորոգոման աշխատանքներ, որոնց շնորհիվ կայարանները ստացել են ավելի մաքուր ու հաճելի տեսք։

«Զորավար Անդրանիկ» կայարանի սպասասրահի վերջնահատվածն ամբողջությամբ ենթարկվել է հիմնանորոգման։

Բացի այդ, կառամատույցների արգելագծերը, որոնք նախկինում կարմիր էին, փոխարինվում են դեղին գույնով։ Այս փոփոխությունը բարելավում է գծանշումների տեսանելիությունը՝ բարձրացնելով ուղևորների անվտանգությունը։

Մետրոպոլիտենն ամեն ինչ անում է ապահովելու ավելի անվտանգ, հարմարավետ և հաճելի միջավայր իր ուղևորների համար»,-ասված է հղորդագրության մեջ:

  • Կիսվել: